06.03.2020 13:30

Քեյն. Եվրո-2020-ին ինձ տեսնելու եք խաղալիս

Քեյն. Եվրո-2020-ին ինձ տեսնելու եք խաղալիս

Անգլիացի հայտնի հարձակվողը կասկած չունի, որ կկարողանա վերականգնվել մինչև մայրցամաքային մրցաշարի մեկնարկը:

Հարի Քեյնը վճռական է օգնելու  իր թիմին հաջող հանդես գալ Եվրոպայի պատմական առաջնությունում.

-Իմ մտքում ես արդեն հստակ տեսնում եմ, թե ինչպես եմ հանդես գալու Եվրո-2020-ում: Եթե իսկապես արտառոց բան տեղի չունենա, ես այս մրցաշարում կլինեմ Անգլիայի հավաքականում:

Ես դեռ չեմ վերադարձել «Տոտենհեմ» և մարզվում եմ ընդհանուր խմբից առանձին: Բայց սպորտդահլիճում մարզվելն ինձ թույլ կտա հնարավորինս շուտ վերադառնալ:

Ես ակնկալում եմ, որ խաղադաշտ  կվերադառնամ բառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում: Ես հատուկ կանխատեսում չեմ անի, թե «Խթանների» որ մրցակցի դեմ պատրաստ կլինեմ հանդես գալ: Մինչ այժմ, իմ վերադարձի սպասվող ժամկետը ապրիլի կեսերին է, – տեղեկացրել է Հարի Քեյնը: