06.03.2020 12:31

Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են Իդլիբում հրադադարի վերաբերյալ

Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են Իդլիբում հրադադարի վերաբերյալ

Սիրիայի Իդլիբ նահանգում հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնելու մարտի 6-ին, ժամը 0.00, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները Կրեմլում տևել են 5 ժամ 40 րոպե, դրանից երեք ժամը զրույցը տեղի է ունեցել դեմառդեմ:

Արդյունքում՝ հայտարարվել է անվտանգության միջանցքի, մարտի 6-ի կեսգիշերից կրակի դադարեցման, տարածաշրջանի երկու տերությունների փոխադարձ համաձայնությամբ՝ դիտակետերի ամրացման մասին:

Սիրիական Իդլիբում հակամարտության մեջ ակտիվորեն ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը և ռուսաստանյան զինվորականներ: Բաշար Ասադի բանակին, որին աջակցում է Կրեմլը, մեղադրում են Իդլիբում հազարավոր խաղաղ քաղաքացիների մահվան մեջ: Դեկտեմբերի 1-ից, երբ ռմբակոծությունները սաստկացել են, ՄԱԿ-ի գնահատականով՝ 950 հազար փախստականներ լքել են Սիրիայի այդ հատվածը:

Մերձավորարևելյան մեկնաբանների կարծիքով՝ հրադադարն Իդլիբում Էդողանի գլխավոր նպատակն էր, և նա դրան հասել է:

Փոխանցում է BBC-ն: