06.03.2020 12:52

Էլիզաբեթ Ուորենը դուրս է գալիս նախագահական մրցապայքարից

Էլիզաբեթ Ուորենը դուրս է գալիս նախագահական մրցապայքարից

Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի համար մրցապայքարը դադարեցնելու մասին:

70-ամյա Ուորենը, Բեռնի Սանդերսի հետ միասին, ներկայացնում է կուսակցության ձախակողմյան թևը:

Սկզբում նրան համարում էին ընտրապայքարի առաջնորդներից մեկը, սակայն դեմոկրատական փրայմերիզներում նրան չի հաջողվել հաղթել ոչ մի նահանգում:

Ուորենին համարում էին 2016 թ. նախագահական մրցապայքարի հավանական թեկնածուն, սակայն այն ժամանակ նա հայտարարել էր, որ նախագահական հավակնություններ չունի:

Քաղաքական համոզմունքներով Ուորենը մոտ է Բեռնի Սանդերսին՝ միակ առաջադեմ ձախակողմյան թեկնածուին, որը մնացել է մրցապայքարում:

Փոխանցում է BBC-ն: