06.03.2020 13:18

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Պետերբուրգի տնտեսական համաժողովը

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Պետերբուրգի տնտեսական համաժողովը

Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի կազմակերպչական կոմիտեն որոշում է կայացրել 2020 թ. այն չանցկացնել:

Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Նրա խոսքով՝ համաժողովը հետաձգելու որոշումը կայացվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը պետք է տեղի ունենար Սանկտ Պետերբուրգում 2020 թ. հունիսի 3-ից 6-ը:

Համաժողովն անցկացվում է 1997 թվականից, դրան մասնակցում են պետությունների ղեկավարներ: Վերջին մի քանի տարիներին մասնակիցների թիվն անցել է 10 հազարից: 2019 թ. ֆորումի արդյունքում ստորագրվել է 650 պայմանագիր՝ 3,1 տրիլիոն ռուբլի ընդհանուր արժեքով:

Փոխանցում է BBC-ն: