06.03.2020 13:47

Դեռ վաղ է Մայքլ Բլումբերգին հաշվից դուրս գցել

Դեռ վաղ է Մայքլ Բլումբերգին հաշվից դուրս գցել

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր և մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը դեռ կարող է դառնալ 2020 թ. ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր սպառնալիքը, թեպետ մարտի 4-ին հայտարարեց մրցապայքարից դուրս գալու մասին:

Այդ օրը, Նյու Յորքի Sheraton հյուրանոցում ելույթ ունենալով իր համակիրների առջև, նա ասաց. «Ես նախագահական աթոռի համար մրցապայքարի մեջ մտա՝ Թրամփին հաղթելու նապատակով, և այսօր էլ ես լքում եմ մրցապայքարը՝ ճիշտ նույն նպատակով՝ հաղթելու Դոնալդ Թրամփին»:  Նա կոչ արեց իր համախոհներին միավորվել և աջակցել «իմ բարեկամին՝ մեծն ամերիկացի Ջո Բայդենին»:

«Ես չեմ կասկածում, որ նոյեմբերին մենք հաղթելու ենք Դոնալդ Թրամփին: Գիտե՞ք, թե է՛լ ով դա գիտի: Դոնալդ Թրամփը: Նա շատ վախեցած է, և դրա համար նա պատճառներ ունի. ամեն անգամ, երբ նա գրոհում է մեզ վրա, մենք նրան կրկնակի ենք պատասխանում»,- համոզված ասել է նախկին քաղաքապետը:

Բլումբերգի ընտրական շտաբի ղեկավարները չեն թաքցնում, որ մուլտիմիլիարդատերը, նախկինի պես, մտադիր է  մասնակցել 2020 թ. նախագահական մրցապայքարին, այս անգամ՝ որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածուի գլխավոր ֆինանսիստ և դոնոր: Մայքլ Բլումբերգն ինքը համոզված է, որ այդ թեկնածուն լինելու է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Փոխանցում է BBC-ն: