06.03.2020 13:59

Մոսկվայում հատուկ ռեժիմ է սահմանվել կորոնավիրուսի պատճառով

Մոսկվայում հատուկ ռեժիմ է սահմանվել կորոնավիրուսի պատճառով

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հինգշաբթի մայրաքաղաքում բարձր պատրաստության ռեժիմ է հայտարարել՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ:

Հրամանագրում ասվում է, որ հատուկ ռեժիմի են բերվել բժշկական հաստատությունները, տրանսպորտը, տնային տնտեսությունների համալիրները և քաղաքային այլ ծառայություններ:

Քաղաքացիներից, մասնավորապես, պահանջվում է իշխանություններին տեղյակ պահել, եթե վերադարձել են այն երկրներից, որոնցում արձանագրվել են հիվանդության դեպքեր, պահպանել ինքնամեկուսացման ռեժիմ, եթե վերադարձել են ոչ բարենպաստ իրավիճակում գտնվող երկրներից՝ Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա: Իսկ վարակի ախտանշաններ ի հայտ գալու դեպքում բժիշկ կանչել տուն, այլ ոչ թե գնալ հիվանդանոց:

Գործատուները պարտավոր են չափել աշխատակիցների տաքությունը և առաջին իսկ ախտանշանների դեպքում նրանց մեկուսացնել աշխատանքից:

Ամբողջ աշխարհում կորանավիրուսից վարակման դեպքերը ուրբաթ առավոտվա դրությամբ կազմում են 98 382 մարդ, ընդ որում՝ մայրցամաքային Չինաստանում վերջին օրվա ընթացքում ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ այստեղ վարակված է 80,5 հազար մարդ, նախօրեին արձանագրվել է վարակվելու ընդամենը 143 դեպք:

Փոխանցում է BBC-ն: