06.03.2020 14:20

Ամայացած երկինք. կորոնավիրուսը ավիաընկերություններին հասցրել է մահվան եզրին

Ամայացած երկինք. կորոնավիրուսը ավիաընկերություններին հասցրել է մահվան եզրին

Ամբողջ աշխարհի ավիաընկերությունները պատրաստվում են լայնածավալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի պատճառով, որն արդեն ստիպել է կրճատել ուղևորափոխադրումները:

Ավիաընկերություններին սպառնում են բազմամիլիարդ վնասներ և վերջին տասնամյակի ընթացքում վատթարագույն տարին:

Առաջին զոհը հինգշաբթի դարձել է բրիտանական շրջանային Flybe ընկերությունը, որը վաղուց արդեն սնանկացման եզրին էր: Կորոնավիրուսը վերջին կաթիլն է դարձել:

Մյուսներն առայժմ դիմանում են, սակայն օր օրի ամպերը կուտակվում են:

Դեռ երկու շաբաթ առաջ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) կորոնավիրուսի պատճառով  ավիաընկերությունների շրջանառության կրճատումը գնահատել էր 30 մլրդ դոլար: Մարտի 5-ին այդ թիվն աճել է կրկնակի՝ հասնելով 63 մլրդի:

Եթե վիրուսի տարածումը չկասեցվի, ապա կորուստները նախնական գնահատականը կգերազանցեն չորս անգամ և կհասնեն 113 մլրդ դոլարի:

Փոխանցում է BBC-ն: