06.03.2020 14:41

ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում հրաժարվել միգրանտներին օգտագործելով շանտաժ անելուց

ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում հրաժարվել միգրանտներին օգտագործելով շանտաժ անելուց

Ներգաղթայալների թիվն այս պահին, որոնք ուզում են հատել Թուրքիայի և Հունաստանի սահմանը և հայտնվել ԵՄ-ում, պաշտոնական Աթենքի կարծիքով՝ 32 հազար է: Պաշտոնական Անկարան քառակի մեծ թիվ է նշում:

Եվրամիությունը պնդում է, որ Թուրքիան պարտավոր է կատարել չորսամյա վաղեմության պայմանագրի կետերը, երբ սահմանները փակելու դիմաց այդ երկիրն ստացավ առնվազն 6 մլրդ եվրո օգնություն՝ փախստականների համար:

Անկարան հայտարարել է, որ իր պարտականություններից հրաժարվել է Իդլիբում հակամարտության սրացման կապակցությամբ ԵՄ-ի դիրքորոշման պատճառով:

«Թուրքիան իզուր է հույս փայփայում, թե եվրոպական սահմանները բաց են: Մենք պաշտպանում ենք մեր սահմանները, բայց, մյուս կողմից՝ մենք պարտավոր ենք հարգել մարդու իրավունքները: Պետք է հավելենք, որ մենք չենք ողջունում նման ձևով ԵՄ հասնելու միջոցը, երբ խախտվում է սահմանների անձեռնմխելիության սկզբունքը»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը:

Շաբաթվա կեսին ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների՝ շտապ հրավիրված նիստում Բրյուսելը «կտրականապես մերժել է քաղաքական նպատակների հասնելու համար միգրացիոն ճնշումն օգտագործելու փորձերը»:

Փոխանցում է euronews-ը: