06.03.2020 14:58

Հարավկորեացիները պահանջում են նախագահի հրաժարականը

Հարավկորեացիները պահանջում են նախագահի հրաժարականը

Ավելի քան 1,4 մլն հարավկորեացիներ ստորագրել են երկրի նախագահ Մուն Չժե Ինի հրաժարականը պահանջող հանրագրի տակ:

Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է KBS հեռուստաալիքը:

Ստորագրահավաքն ավարտվել է մարտի 5-ին, և հանրագիրը նախագահի վարչակազմի կայքում տեղադրելու պահից փաստաթուղթը ստորագրել է 1,469 մլն մարդ:

Իմպիչմենտի օգտին հանդես եկող քաղաքացիները նշում են պետության ղեկավարի անարդյունավետ միջոցառումները երկրում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:

Միաժամանակ, ի պաշտպանություն նախագահի՝ մեկ այլ հանրագրի տակ մարտի 6-ի դրությամբ ստորագրել է 1,25 մլն մարդ: Այս ստորագրահավաքն ավարտվելու է մարտի 27-ին: Հանրագրի տակ ստորագրողների կարծիքով՝ նախագահը և կառավարությունն անում են իրենցից կախված ամեն ինչ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Իշխանությունները պարտավոր են արձագանքել յուրաքանչյուր հանրագրի, եթե  այն ստորագրում է ավելի քան 200 հազար մարդ:

Հարավային Կորեայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ուրբաթ օրն անցել է 6,2 հազարից:

Փոխանցում է tass.ru-ն: