06.03.2020 13:18

Արման Մուսինյանի հերքումը

Արման Մուսինյանի հերքումը

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքում գրում է.

««Հրապարակ» կայքում հրապարակվել է «Արագությամբ պրոֆեսորի կոչում կշնորհվի» անստորագիր հոդվածը՝ ԵՊՀ ռեկտորի ընտրությունների վերաբերյալ։ Հոդվածում, հղում անելով աղբյուրին, նշվում է, որ իշխանությունների ֆավորիտն է Ռուբեն Կարապետյանը` «ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի հնաբնակներից, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչ, որը 2008-ին միացավ հայտնի դիվանագետների հայտարարությանը, դեսպան է եղել թե՛ մերձավորարեւելյան երկրներում` ընդհուպ Սիրիա, թե՛ եվրոպական` ընդհուպ Իտալիա»։

Տեղեկացնեմ ինչպես «Հրապարակ» կայքին, այնպես էլ մեր հանրությանը, որ Ռուբեն Կարապետյանը 2008թ․ Լևոն Տեր-Պետրոսյանին և համաժողովրդական շարժմանն աջակցած դիվանագետների ցանկում չի եղել»։