07.03.2020 10:00

Չեֆերին. Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափում փոփոխություններ կլինեն

Չեֆերին. Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափում փոփոխություններ կլինեն

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ առաջիկայում կազմակերպությունը որոշում կընդունի Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափը փոփոխելու մասին:

«Մենք արդեն համաձայնության ենք եկել ավելի քան 95 ակումբների ղեկավարների հետ և գտել ենք այն տարբերակը, որը կնպաստի ֆուտբոլի զարգացմանը:

Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափում առաջիկայում փոփոխություններ կլինեն: ՈւԵՖԱ-ն նոր ձևաչափի վերջնական առաջարկը հաստատելուց հետո այն կներկայացնի հանրային քննարկման»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է ՈւԵՖա-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նշվում էր, որ ՈւԵՖԱ-ն մտադիր է 2021 թվականից սկսած Չեմպիոնների լիգայի ձևաչափով նոր ամառային մրցաշար անցկացնել: Նոր մրցաշարը պետք է անցկացվի International Champions Cup-ի փոխարեն: