07.03.2020 11:00

«Մարսելը» թիմի ֆուտբոլիստներին արգելել է գոլերը գրկախառնությամբ նշել

«Մարսելը» թիմի ֆուտբոլիստներին արգելել է գոլերը գրկախառնությամբ նշել

Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Վալեր Ժերմենը հայտարարել է, որ ակումբի բժիշկները կորոնավիրուսի պատճառով արգելել են թիմի ֆուտբոլիստներին գոլերը նշել գրկախառնությամբ:

«Բժիշկները մեզ ասացին, որ պետք է հնարավորինս խուսափենք մոտ տարածության վրա գտնվելուց: Եթե գոլ խփենք, ապա չպետք է նշենք գրկախառնվելով: Հանդիպումներից առաջ կխուսափենք նաև ձեռքսեղմումներից»,- Ժերմենի խոսքը փոխանցում է La Provence-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության հանդիպումները և Չեմպիոնների լիգայի այն հանդիպումները, որին կմասնակցեն իտալական թիմեր, կանցկացվեն առանց հանդիսականի: 

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկման մասին։ ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել է բազմաթիվ օջախներով համաճարակ եւ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ Չինաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով վարակակիրներ կան Հարավային Կորեայում, Իրանում եւ Իտալիայում: Ընդհանուր առմամբ վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 80 երկրում: