07.03.2020 11:29

Կորոնավիրուսի պատճառով իտալական թիմերը լուրջ ֆինանսական կորուստներ կունենան

Կորոնավիրուսի պատճառով իտալական թիմերը լուրջ ֆինանսական կորուստներ կունենան

Իտալիայի առաջնության մարտ ամսին տեղի ունենալիք հանդիպումներն առանց հանդիսական անցկացնելու պատճառով իտալական թիմերը լուրջ ֆինանսական կորուստներ կունենան:

Calcio e Finanza-ի հաղորդմամբ՝ Ա Սերիայի թիմերը 1 ամսում 28 միլիոն եվրո կկորցնեն: Ամենամեծ կորուստը կունենա չեմպիոն «Յուվենտուսը»՝ 12.3 միլիոն եվրո: «Միլանը» կկորցնի 3.4, «Ինտերը»՝ 2.7 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Ա Սերիայի ղեկավարությունը որոշում էր ընդունել մինչև ապրիլի 3-ը տեղի ունենալիք հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականի: