07.03.2020 12:00

Իկարդին Նեյմարի ու Մբապեի հետ վատ հարաբերությունների պատճառով կարող է հեռանալ ՊՍԺ-ից

Իկարդին Նեյմարի ու Մբապեի հետ վատ հարաբերությունների պատճառով կարող է հեռանալ ՊՍԺ-ից

Փարիզի ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Ֆրանսիայի չեմպիոնի կազմից:

L'Equipe-ի հաղորդմամբ՝ Իկարդին վատ հարաբերություններ ունի թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ: Իկարդին դժգոհ է, որ Նեյմարն ու Մբապեն գրոհների ժամանակ փոխանցումներ չեն կատարում իրեն և փորձում են իրենք դառնալ գոլերի հեղինակ:

Մաուրո Իկարդին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Միլանի «Ինտերին», վարձակալությամբ ՊՍԺ է տեղափոխվել ամռանը: Ֆրանսիական ակումբը մրցաշրջանի ավարտին հնարավորություն ունի 70 միլիոն եվրոյով ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

ՊՍԺ-ի կազմում անցկացրած 31 խաղում Իկարդին դարձել է 20 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: