07.03.2020 12:29

Դիբալան բարձր աշխատավարձ է պահանջում «Յուվենտուսից»

Դիբալան բարձր աշխատավարձ է պահանջում «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» 26-ամյա Դիբալային առաջարկել է երկարաժամկետ պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: Արգենտինացի հարձակվողը պահանջել է տարեկան 12 միլիոն եվրո:

Նշվում է, որ եթե ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում Դիբալան շարունակի բարձր արդյունավետություն գրանցել, ապա «Յուվենտուսը» կհամաձայնվի տարեկան 12 միլիոն եվրո վճարել արգենտինացի ֆուտբոլիստին:

Դիբալայի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում 32 խաղում դարձել է 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: