07.03.2020 13:30

«Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Գատուզոյին

«Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Գատուզոյին

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ:

Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ «Նապոլին» առաջիկայում բանակցություններ կսկսի իտալացի մասնագետի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Գատուզոն «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2019 թվականի դեկտեմբերին: Գատուզոյի գլխավորությամբ «Նապոլին» 15 խաղում տարել է 9 հաղթանակ, խաղացել 1 ոչ ոքի, կրել 5 պարտություն:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Նապոլին» 39 միավորով 6-րդ տեղում է: