07.03.2020 20:37

«Լիվերպուլ» - «Բորնմութ»՝ 2։1. Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Լիվերպուլ» - «Բորնմութ»՝ 2։1. Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց «Բորնմութի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 9-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը։

25-րդ րոպեին «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն արդյունավետ օգտագործեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի փոխանցումը՝ վերականգնելով հավասարությունը։

33-րդ րոպեին Մանեն հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքի փոխանցումից հետո խփեց դաշտի տերերի հաղթական գոլը։

«Լիվերպուլը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկու հանդիպում քիչ է անցկացրել եւ ունի 57 միավոր։ «Բորնմութը» 18-րդ տեղում է՝ 27 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բորնմութ»՝ 2։1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 25, Սադիո Մանե, 33 - Կալում Ուիլսոն, 9