07.03.2020 21:04

«Ատլետիկո» - «Սեւիլիա»՝ 2։2 (տեսանյութ)

«Ատլետիկո» - «Սեւիլիա»՝ 2։2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» ընդունեց «Սեւիլիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Հյուրերը բացեց հաշիվը 19-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Լյուկ Դե Յոնգի գոլի շնորհիվ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 32-րդ եւ 36-րդ րոպեներին խփած գոլերի արդյունքում առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկան իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան եւ պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը։

Սակայն մինչեւ ընդմիջում «Սեւիլիան» կարողացավ վերականգնել հավասարությունը։ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։ Երկրորդ խաղակեսում գոլ չգրանցվեց։

«Սեւիլիան» 47 միավորով երրորդ տեղում է, «Աթլետիկոն» վաստակել է 45 միավոր եւ 5-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Աթլետիկո» - «Սեւիլիա»՝ 2։2 

Ալվարո Մորատա, 32, 11մ, Ժոաու Ֆելիշ, 36 – Լյուկ Դե Յոնգ, 19, Լուկաս Օկամպոս, 43, 11մ