07.03.2020 23:36

«Բարսելոնան» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ։

Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը 80-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

«Բարսելոնան» 58 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Ռեալը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ ունի 56 միավոր։ Այս տուրում Արքայական թիմը մարտի 8-ին կհյուրընկալվի «Բետիսին»։ «Ռեալ Սոսյեդադը» 6-րդ տեղում է՝ 43 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 1։0 

Լիոնել Մեսի, 80, 11մ