08.03.2020 09:30

Զիդանի վերադարձը Թուրին՝ «Յուվենտուսի» գլխավոր նպատակ

Զիդանի վերադարձը Թուրին՝ «Յուվենտուսի» գլխավոր նպատակ

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ամեն գնով կփորձի պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, տեղեկացնում է Daily Mail-ը:

«Յուվենտուսը», որը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի աշխատանքից, Զիդանին կառաջարկի 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով:

Աղբյուրը նշում է, որ ֆրանսիացի մասնագետը հակված է ընդունել «Յուվենտուսի» առաջարկը, քանի որ լարված հարաբերություններ ունի Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ֆլորենտինո Պերեսի հետ:

Զիդանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Ավելի վաղ իսպանական մարզական պարբերականները տեղեկացրել էին, որ «Ռեալի» ղեկավարությունը սկսել է փոխարինող փնտրել Զիդանին և բանակցում է Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոյի հետ:

Հիշեցնենք, որ որպես ֆուտբոլիստ Զիդանը «Յուվենտուսում» հանդես է եկել 1996-2001 թվականներին: