08.03.2020 10:32

ՈւԵՖԱ-ն նոր որոշում է ընդունել կապված կորոնավիրուսի տարածման հետ

ՈւԵՖԱ-ն նոր որոշում է ընդունել կապված կորոնավիրուսի տարածման հետ

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը որոշել է իտալացի մրցավարների ժամանակավորապես զրկել Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումներ սպասարկելու իրավունքից, տեղեկացնում է Tuttomercato-ն:

Նման որոշմամբ ՈւԵՖԱ-ն ցանկանում է կանխել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային մասնակից թիմերի ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսի տարածումը: 

Ավելի վաղ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի հանդիպումները չեն հետաձգվի, սակայն այն հանդիպումները, որոնց կմասնակցեն իտալական թիմեր, կանցկացվեն առանց հանդիսականի:

Նշենք, որ Իտալիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են այդ երկրներում անցկացվելիք մարզական միջոցառումների մեծ մասը: