09.03.2020 12:01

Կորոնավիրուս. 16 մլն մարդ կարանտինի մեջ է

Կորոնավիրուս. 16 մլն մարդ կարանտինի մեջ է

Կիրակի օրվա դրությամբ՝ կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ է 16 մլն մարդ:

Իտալիան, որտեղ Covid-19-ով վարակվածների թիվը գրեթե նույնքան է, որքան Հարավային Կորեայում է, կարանտինային ռեժիմ է մտցրել միանգամից հյուսիսային մի քանի շրջաններում: Ռեժիմը տարածվում է ամբողջ Լոմբարդիայում ու ևս 14 շրջաններում:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է մոտավորապես 105 հազար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մահացել է առնվազն 3600 մարդ, հիմնականում՝ Չինաստանում, որտեղ դեկտեմբերին առաջին անգամ հայտնվել է վիրուսը:

Սակայն նույն Չինաստանում կիրակի օրը արձանագրվել է հունվարից ի վեր  օրվա  ընթացքում վարակվման նոր դեպքերի ամենափոքր թիվը, ինչը կարող է նշանակել, որ վիրուսի տարածումը դանդաղում է:

Փոխանցում է BBC-ն: