09.03.2020 12:40

Ֆրանսիայում կեղծ ոստիկանները տուգանել են չինացիներին՝ դիմակ կրելու համար

Ֆրանսիայում կեղծ ոստիկանները տուգանել են չինացիներին՝ դիմակ կրելու համար

Ֆրանսիայում կեղծ ոստիկանները 171 դոլար տուգանք են գանձել չինացի ուսանողներից՝ այն բանի համար, որ նրանք հասարակական վայրերում դիմակներ են կրել:

Այդ մասին հաղորդել է Փարիզում Չինաստանի դեսպանատունը:

«Օրերս արտասահմանում սովորող չինացի ուսանողները սոցիալական ցանցերում տեղեկացրել են, թե այն պատճառով, որ իրենք դիմակներ են կրել հասարակական վայրերում, «ոստիկանները» նրանց տուգանել են 150 եվրոյի (171 դոլար) չափով՝ դեմքը փակելն արգելող օրենքը խախտելու համար:

 Ստուգումներից հետո ֆրանսիական ոստիկանությունը և օրենքի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ մարդիկ պարզապես ներկայացել են որպես ոստիկաններ, իսկ բժշկական նկատառումներով դիմակ կրելն ամենևին հակաօրինական չէ»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Փոխանցում է ria.ru-ն: