09.03.2020 13:01

Էրդողանը գնում է Բրյուսել՝ ներգաղթյալների վերաբերյալ նոր գործարք կնքելու

Էրդողանը գնում է Բրյուսել՝ ներգաղթյալների վերաբերյալ նոր գործարք կնքելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում բանակցություններ պետք է անցկացնի՝ միգրանտների հետ կապված իրավիճակի կապակցությամբ:

Անկարան ավելի վաղ հայտարարել է, որ այլևս չի խոչընդոտի միգրանտների հոսքը Եվրոպա:

Բրյուսելում հանդիպումների նախօրեին Էրդողանը Հունաստանին կոչ է արել բացել սահմանը:

«Հե՜յ, Հունաստան: Այդ մարդիկ երկար չեն մնա քեզ մոտ, նրանք կգնան այլ եվրոպական երկրներ: Ի՞նչ գործ ունես դրանց հետ: Այո, մենք նախազգուշացրել էինք, որ եթե ամեն ինչ առաջվա պես լինի, մենք կբացենք սահմանները: Դուք չէիք հավատում: Հունաստան, իսկ ինչո՞ւ դու էլ չբացես դարպասները և նրանց բաց չթողնես այլ երկրներ ու ազատվես այդ բեռից»:

Այս հայտարարությունից հետո Հունաստանի սահմանին տասնյակ հազարավոր փախստականներ են կուտակվել Կենտրոնական, Հարավային Ասիայից ու Մերձավոր Արևելքից:

Աթենքում հայտարարում են, որ թուրքական իշխանությունները մարդկանց քշում են դեպի սահմանային արգելապատնեշներ և ընդհարումներ են հրահրում: Անկարան հունական ոստիկանությանը մեղադրում է միգրանտներին դիմակայելու ընթացքում չարդարացված դաժանության և հրազեն կիրառելու մեջ:

Բրյուսել մեկնելուց առաջ իր տեսաուղերձում Էրդողանը խոստացել է, որ Եվրահանձնաժողովի հետ բանակցությունները «նոր արդյունքներ» կունենան:

Փոխանցում է euronews-ը: