09.03.2020 14:38

Սննդաբանները համեմատել են պետությունների ղեկավարների օրաբաժինները

Սննդաբանները համեմատել են պետությունների ղեկավարների օրաբաժինները

Եվրոպական բժշկական ինստիտուտի ճարպակալման մասնագետները համեմատել են, թե ինչ են ուտում պետությունների ղեկավարները:

Ռուսաստանում, ԱՀԿ տավյալներով, ճարպակալման մակարդակը կազմում է 25,7 %: Նախագահ Վլադիմիր Պուտինն իր 67 տարեկան հասակում նախանձելի կազմվածք ունի: Նրա սովորական օրաբաժնի մեջ մտնում են՝  անճարպ միս, ձկնեղեն, մրգեր, բանջարեղեն, ձավարեղեն և ձու: Նա խուսափում է վերամշակված սննդամթերքից և ալկոհոլից, բայց եթե հարկավոր է լինում կենաց խմել, ապա նախընտրում է գինի կամ գարեջուր: Նախաճաշը, սովորաբար, հագեցված է՝ ձու՝ ձվածեղ կամ լորի հում ձու, մրգեր, չրեր, հնդկաձավարի շիլա, ընթրիքը թեթև է՝ հիմնականում՝ կաթնամթերք:

ԱՄՆ-ում, որտեղ ճարպակալման մակարդակը 37,3 % է, նախագահը խոլեստերինի խնդիր ունի, իսկ նրա մարմնի կշիռի ինդեքսը համապատասխանում է ճարպակալման միջին մակարդակին: Այնուհանդերձ, 73-ամյա Դոնալդ Թրամփը շարունակում է լինել ֆաստֆուդի մոլի կողմնակից, նրա օրաբաժինը հիմնված է ձվով, պանրով, բեկոնով ու զանազան սոուսներով համբուրգերների ու սենդվիչների, տապակած թևիկների ու «ֆրի» կարտոֆիլի  վրա: Թրամփն ալկոհոլ չի օգտագործում, բայց սիրում է կոկա-կոլա և շոկոլադի կոկտեյլներ:

Գերմանիայի ( երկրում ճարպակալման մակարդակը՝ 25,7 %) կանցլեր, 65-ամյա  Անգելա Մերկելը  հավատարիմ է գերմանական խոհանոցին՝ նրբերշիկներ՝ սոուսով և պյուրեով:

Փոխանցում է ria.ru-ն: