09.03.2020 16:15

Արքայական ընտանիքի անդամների ձերբակալություններ Էր-Ռիյադում

Արքայական ընտանիքի անդամների ձերբակալություններ Էր-Ռիյադում

Սաուդյան Արաբիայում թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հրամանով ձերբակալվել են թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներ:

Մասնավորապես, ձերբակալվել են Սալման թագավորի կրտսեր եղբայրը՝ արքայազն Ահմեդ բին Աբդել Ազիզը, որն ընդդիմադիր էր տրամադրված երկրում անցկացվող բարեփոխումներին, և միապետի երկու զարմիկները:

Որոշ տվյալներով՝ ձերբակալվել են առնվազն 20 արքայազններ: Այդ մասին հաղորդում է Middle East Eye նորությունների պորտալը:

Ձերբակալվածները մեղադրվում են պետական դավաճանության և հեղաշրջման փորձ կատարելու մեջ, նրանց սպառնում է մահապատիժ կամ, լավագույն դեպքում՝ ցմահ ազատազրկում:

Փոխանցում է euronews-ը: