09.03.2020 16:54

Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը Իդլիբի հարցով կժամանի Անկարա

Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը Իդլիբի հարցով կժամանի Անկարա

Մարտի 10-ին Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը կժամանի Անկարա՝ սիրիական Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանագրի իրականացման շրջանակներում, հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարութայն ղեկավար Հուլուսի Ակարը հայտարարել է, թե ՌԴ պատվիրակությունը Անկարայում կքննարկի համատեղ պարեկումն Իդլիբում, որը մեկնարկելու է մարտի 15-ին:

Անցյալ հինգշաբթի Մոսկվայում տեղի ունեցան Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների բանակցությունները սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի սրացման կապակցությամբ:  Հանդիպման արդյունքում համատեղ փաստաթուղթ ընդունվեց, կողմերը հաստատեցին իրենց հավատարմությունը «Աստանայի ձևաչափին» և հայտարարեցին ուրբաթ կեսգիշերից կրակի դադարեցման ռեժիմ մտցնելու վերաբերյալ: Կողմերը նաև պայմանավորվեցին M4 կարևոր մայրուղու համատեղ պարեկման վերաբերյալ, որն այժմ գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ:

Փոխանցում է ria.ru-ն: