10.03.2020 12:11

Կորոնավիրուս. Խամենեին հրաժարվել է Նոր տարվա առթիվ ամենամյա ելույթից

Կորոնավիրուս. Խամենեին հրաժարվել է Նոր տարվա առթիվ ամենամյա ելույթից

Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեին չեղարկել է ավանդական ճառը, որով հանդես էր գալու իրանական օրացույցով Նոր տարին սկսվելուց անմիջապես հետո: Այս տարի դա տեղի է ունենալու մարտի 19-ին:

Խամենեիի աշխատակազմի համապատասխան հայտարարությունը երկուշաբթի հրապարակել է Fars  գործակալությունը:

«Հոգևոր առաջնորդի ելույթը, որն ամեն տարի տեղի է ունենում Նոր տարվա առաջին օրը իմամ Ռեզայի դամբարանում (Մեշհեդ), այս տարի չի կայանա»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ դա արվել է «կորոնավիրուսի տարածման պատճառով և առողջապահության ոլորտի մասնագետների համառ պահանջով»:

Պաշտոնական վերջին տվյալներով՝ Իրանում վարակման դեպքերը 7161-ն են, արձանագրվել է առնվազն 237 մահվան դեպք:

Փոխանցում է tass.ru-ն: