10.03.2020 12:44

Իտալիայի բանտերում ապստամբում են կալանավորները

Իտալիայի բանտերում ապստամբում են կալանավորները

Իտալիայի 27 կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցված սահմանափակումների պատճառով բանտարկյալների խռովություններ են սկսվել:

Անկարգություններն սկսվել են երկրի հյուսիսում՝ Մոդենայում: Այստեղ Սանտա-Աննա բանտում մահացել է երեք կալանավոր, ևս երեքը մահացել են, երբ նրանց տեղափոխել են այդ բանտից: Հաղորդվում է, որ նրանցից առնվազն երկուսը մահացել են հերոինին փոխարինող մետադոնի գերդոզավորումից, որը նրանք գողացել են բանտի լազարեթից:

Միլանի Սան-Վիտորե բանտում կալանավորները հրկիզել են մասնաշենքերից մեկը, ապա բարձրացել են տանիք, երբ իշխանությունները, վարակի տարածումը կանխարգելելու նկատառումներով՝ արգելել են հարազատների հետ տեսակցությունները:

Երկրի հարավում գտնվող Ֆոջա քաղաքի բանտից անկարգությունների ընթացքում կարողացել է փախչել 20 կալանավոր, սակայն նրանցից շատերին արագ բռնել են:

Խռովություններ են տեղի ունեցել նաև Նեապոլի և Հռոմի բանտերում:

Փոխանցում է BBC-ն: