10.03.2020 14:39

Ձերբակալված սաուդցի իշխաններն ուզեցել են թագաժառանգին թույլ չտալ գահ բարձրանալ

Ձերբակալված սաուդցի իշխաններն ուզեցել են թագաժառանգին թույլ չտալ գահ բարձրանալ

Սաուդյան Արաբիայի արքայի եղբոր ու զարմիկի ձերբակալությունը կապված է նրա հետ, որ նրանք քննարկել են արքայի որդու՝ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի գահակալությունն ապագայում թույլ չտալու հարցը:

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է բրիտանական The Guardian-ը՝ հղում անելով երեք աղբյուրների:

Աղբյուրների տվյալներով՝ Ահմեդ բեն Ազիզ Ալ Սաուդին և Մուհամեդ բեն Նաիֆին թագաժառանգի հրամանով ձերբակալել են ուրբաթ օրը, այն բանից հետո, երբ թագավորական դատարանին հայտնի են դարձել նման զրույցների մանրամասները:

Հետաքննության վարկածի համաձայն՝ իշխող ընտանիքի անդամներն ուզեցել են իրենց նպատակներով օգտագործել Երդման խորհուրդը, որը հիմնվել է 2007 թ.՝ թագավորությունում իշխանության փոխանցումը հեշտացնելու համար: 2017 թ. Մուհամեդ բեն Սալմանը, ստանալով Խորհրդի 34 ձայներից 31-ը, ընտրվել է գահաժառանգ, իսկ սաուդյան թագավորի զարմիկ Մուհամեդ բեն Նաիֆը զրկվել է գահը զբաղեցնոլու հնարավորությունից:

The Guardian-ը նշում է, որ արքայի եղբայրը՝ Ահմեդ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, Խորհրդի երեք անդամներից մեկն է, որ դեմ է քվեարկել Մուհամեդ բեն Սալմանի թեկնածությանը, ընդ որում՝ նա հետևողականորեն քննադատել է արքայազնի քաղաքականությունը: Թերթը նշում է, որ ձերբակալվածներին, ամենայն հավանականությամբ, պետական դավաճանության մեղադրանք կներկայացվի:

Փոխանցում է Interfax-ը: