10.03.2020 15:25

Ջորջո Արմանին ավելի քան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին

Ջորջո Արմանին ավելի քան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին

Աշխարհահռչակ մոդելարար և ձեռներեց Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով, հաղորդել է Daily Mail-ը:

Աղբյուրը հաղորդել է, որ դիզայները գումարը փոխանցել է Միլանի երեք բուժհաստատությունների, ինչպես նաև Հռոմի Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտին և Քաղպաշտպանության գործակալությանը:

Այժմ Իտալիան կորոնավիրուսի բռնկման առումով Եվրոպայի ամենատուժած երկիրն է: Վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ կարանտինային միջոցառումները տարածվում են երկրի ողջ տարածքում:

Փոխանցում է ria.ru-ն: