10.03.2020 15:27

Կորոնավիրուս. Իտալիան և Իսրայելը խստացնում են պայքարի միջոցառումները

Կորոնավիրուս. Իտալիան և Իսրայելը խստացնում են պայքարի միջոցառումները

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող արտակարգ միջոցառումներն այսուհետև գործում են Իտալիայի ամբողջ տարածքում:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարգադրել է ընդլայնել կարանտինային միջոցառումները՝ ներառյալ հրապարակային հավաքվերի և մարզական միջոցառումների սահմանափակումները, ինչպես նաև դպրոցները փակելը ամբողջ երկրում: Մինչ այդ կարանտինը գործում էր միայն հյուսիսային շրջաններում:

Իսրայելն, իր հերթին՝ սահմանում է 14-օրյա պարտադիր կարանտին երկիր ժամանող բոլորի նկատմամբ, հայտարարել է վարչապետ Բինիամին Նեթանյահուն: Այս որոշումը վերաբերում է նաև արտասահմանում բնակվող Իսրայելի քաղաքացիներին, որոնց թիվն այժմ 268 հազար է:

Փոխանցում է BBC-ն: