11.03.2020 12:44

Կորոնավիրուս. Բրիտանիայի առողջապահության փոխնախարարը վարակվել է

Կորոնավիրուս. Բրիտանիայի առողջապահության փոխնախարարը վարակվել է

Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը հայտարարել է, որ անցել է Covid-19 կորոնավիրուսի թեստավորում, և արդյունքը դրական է եղել:

Դորիսը բրիտանական կառավարության առաջին անդամն է, որ վարակվել է կորոնավիրուսով:

Փոխնախարարի հայտարարության մեջ ասվում է, որ առողջապահության ազգային ծառայության հանձնարարականներին համապատասխան՝ ինքն ինքամեկուսացվել է տանը:

Guardian-ը նշում է, որ փոխնախարարը վերջերս հանդիպել է վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:

Բրիտանիայում վարակվածների թիվը 382 է, մահացել է վեց մարդ:

Փոխանցում է BBC-ն: