11.03.2020 14:17

Լոնդոնում« չհիմնավորված ունեցվածքի» սեփականատերը Նազարբաևի դուստրն ու թոռն են

Լոնդոնում« չհիմնավորված ունեցվածքի» սեփականատերը Նազարբաևի դուստրն ու թոռն են

Պարզվել է, որ շքեղ անշարժ գույքը Լոնդոնում, որը կալանքի է առնվել անցյալ տարի՝ որպես «չհիմնավորված հարստություն», Ղազախստանի առաջնորդ Նուսուլթան Նազարբաևի դստեր և թոռան սեփականությունն է:

Նրանց պարտավորեցրել են ապացուցել ավելի քան 100 մլն դոլարի օրինական ծագումը, որով գնվել են երկու առանձնատներ և բնակարաններ բրիտանական մայրաքաղաքի պերճաշուք շրջաններում:

Լավ հսկվող առանձնատունը՝ ստորգետնյա լողավազանով և կինոթատրոնով, Լոնդոնի ամենաթանկարժեք փողոցներից մեկում՝ Բիշոփս-ավենյուում,  տունը՝ շքեղ Հայգեյթ թաղամասում, և հսկայական բնակարանը՝ Չելսիում, կալանքի տակ են դրվել անցյալ տարվա գարնանը բրիտանական իրավապահ մարմինների պահանջով: Այն ժամանակ իշխանությունները տեղեկացրել էին, որ անշարժ գույքը կապ ունի քաղաքական երևելի անձի հետ, սակայն չէին հաղորդել ոչ անուն, ոչ հասցե:

Երեքշաբթի օրը Լոնդոնի Բարձր դատարանի դատավորը թույլ է տվել հրապարակել տվյալները՝ չընդունելով սեփականատերերի առարկությունները:

Պարզվել է, որ այդ սեփականատերեն են Ղազախստանի սենատի նախագահ, Նուրսուլթան Նազարբաևի դուստր Դարիգա Նազարբաևան և նրա ավագ որդին՝ Նուրալի Ալիևը տիկնոջ՝ Աիդայի հետ միասին: Նրանք դատարանում բողոքարկում են իրենց սեփականության վրա դրված կալանքը, որը մի քանի տարի առաջ գնել են ավելի քան 100 միլիոն դոլարով:

Ի դեպ, այդ սեփականության ներկայիս շուկայական գինը կարող է շատ ավելի բարձր լինել:

Փոխանցում է BBC-ն: