11.03.2020 16:20

Աֆղանստանում ազատ կարձակվեն մեկուկես հազար թալիբ գերիներ

Աֆղանստանում ազատ կարձակվեն մեկուկես հազար թալիբ գերիներ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ իշխանություններն ազատ կարձակեն «Թալիբան» կազմակերպության մեկուկես հազար անդամների, հաղորդել է Reuters-ը։

Ամեն օր բանտից դուրս կգա հարյուր մարդ, այդպիսով՝ անհրաժեշտ կլինի 15 օր՝ մեկուկես հազար թալիբների ազատ արձակելու համար։

Բոլոր ազատ արձակվածները պետք է գրավոր պարտավորվեն, որ չեն վերադառնա ռազմական գործողությունների գոտի։

Սա փետրվարի 29-ին ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև կնքված գործարքի պայմաններից մեկն էր, որի համաձայն՝ Աֆղանստանի կառավարությունը պետք է ազատ արձակի մինչև հինգ հազար կալանավորի։

Երկուշաբթի՝ մարտի 9-ին, հայտնի դարձավ գործարքի ևս մի կետի կատարման մասին՝ ԱՄՆ-ն սկսեց զորքերի դուրսբերումն Աֆղանստանից։

Փոխանցում է newsru.com-ը։