12.03.2020 12:39

Մերկել. Գերմանիայի բնակչության 70 %-ը կարող է վարակվել կորոնավիրուսով

Մերկել. Գերմանիայի բնակչության 70 %-ը կարող է վարակվել կորոնավիրուսով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսով կարող է վարակվել Գերմանիայի բնակչության 70 %-ը՝  58 միլիոն մարդ:

Այս մռայլ կանխատեսումը Մերկելն արել է չորեքշաբթի, առողջապահության նախարար Իենս Շփանի հետ մամուլի ասուլիսում:

Քանի որ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը դեռ չի հայտնաբերվել, նրա դեմ պայքարի հիմնական միջոցը դրա տարածումը հնարավորինս սահմանափակելն է: «Հարկավոր է ժամանակ շահել»,- պարզաբանել է Գերմանիայի կանցլերը:

Չորեքշաբթի Գերմանիան հաստատել է կորոնավիրուսով վարակված երրորդ հիվանդի մահը: Այժմ Գերմանիայում հայտնի է վիրուսով վարակվելու 1296 դեպք:

Փոխանցում է BBC-ն: