12.03.2020 14:21

Պեկինը հայտարարել է, որ համաճարակի պիկը հաղթահարված է

Պեկինը հայտարարել է, որ համաճարակի պիկը հաղթահարված է

Չինաստանը հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակի պիկը, հայտարարել է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Հենը:

Պաշտոնյայի խոսոքվ՝ վարակի հայտնաբերված նոր դեպքերը կրճատվում են, համաճարակաբանական իրավիճակը հսկողության տակ է:

Համաճարակի սկզբից Չինաստանում, նաև Թայվանի, Հոնկոնգի և Մակաոյի հաշվարկմամբ, կորոնավիրուսով վարակվել է 80 980 հազար մարդ, մահացել է 3173-ը: Հիվանդանոցներում բուժում են ստանում 14 800 հիվանդներ, նրանցից 4200-ի վիճակը գնահատվում է ծանր:

Փոխանցում է Interfax-ը: