12.03.2020 14:38

Թուրքիան մտադիր է պահպանել ռազմական ներկայությունն Իդլիբում

Թուրքիան մտադիր է պահպանել ռազմական ներկայությունն Իդլիբում

Թուրքիան չի քննարկում իր զինվորականներին դուրս բերելու հարցը Իդլիբի տարածքից, որտեղ Անկարան 12 հսկիչ պահակակետ ունի:

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը:

«Մեր ռամական ներկայություն Իդլիբում, իր բոլոր տարրերով, շարունակվում է: Զորքերը դուրս բերելու հարց չի քննարկվում, մեր բոլոր զորքերը մնում են տեղում»,- նախարարի խոսքն է մեջբերել Anadolu գործակալությունը:

ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցություններում պայմանավորվել են կրակի դադարեցման ռեժիմ սահմանելու և մի շարք այլ միջոցառումների վերաբերյալ՝ Իդլիբում իրավիճակը կարգավորելու համար:

Մոսկվան և Անկարան հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելուն և պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:

Փոխանցում է tass.ru-ն: