12.03.2020 16:01

Իրաքում հրթիռակոծվել է բրիտանական և ամերիկյան զինվորների ռազմաբազան

Իրաքում հրթիռակոծվել է բրիտանական և ամերիկյան զինվորների ռազմաբազան

Իրաքի Թաջի ռազմաբազան, որտեղ տեղակայված են բրիտանացի և ամերիկացի զինվորականներ, հրթիռակոծվել է: Ռազմաբազայից մի քանի կիլոմետր դեպի հարավ հայտնաբերվել է  ավտոմեքենայի հարթակին տեղադրված հրթիռի արձակման սարք:

Ռազմաբազայի հրթիռակոծման մասին տեղեկացրել է Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատարությունը: Զոհվել է երեք մարդ՝ ԱՄՆ զինված ուժերի մի զինվոր, բազայի ամերիկացի մի աշխատակից և բրիտանացի մի զինվոր, մոտավորապես տասը հոգի վիրավորվել է:

Իրաքում և Սիրիայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Մայլզ Քեգիսը հայտարարել է, որ հրթիռակոծությունը կատարվել է տեղային ժամանակով ժամը 19.35, միջադեպը հետաքննվում է: Թե ով կարող էր դա անել՝ նա ոչինչ չի ասել:

Փոխանցում է BBC-ն: