12.03.2020 16:05

Լիզա Ճաղարյան. Հայաստանի նորագույն պատմության նկատմամբ ազնիվ եղեք

Լիզա Ճաղարյան. Հայաստանի նորագույն պատմության նկատմամբ ազնիվ եղեք

Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքում գրում է.

«Հատված Նիկոլի հռչակագրից.
«1991 թվականի Անկախության հանրաքվեից եւ Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ»...
Պարոն Փաշինյանը թվարկվածների մեջ պետք է ընդգծեր նաեւ 1991 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունը, բայց «մոռացել է»։
Գուցե «մոռացել է», որովհետեւ ինքը վարչապետ է ընտրվել 74 տոկոս ձայնով, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 84 տոկո՞ս, եւ այս փաստն իր ԱՆՆԱԽԱԴԵՊՈՒԹՅԱՆ վրա թեթեւակի ստվե՞ր է նետում։
Եսի՞մ։
Համաձայն ենք, պարոն Փաշինյան, Դուք աննախադեպ եք, Ձեզանից դենն աննախադեպ ոչ ըլել ա, ոչ էլ ըլելու ա, լու ա, լու ա, լու ա...
Բայց Հայաստանի նորագույն պատմության նկատմամբ ազնիվ եղեք, որ Ձեզանից հետո էլ Ձեր կերտած աննախադեպության նկատմամբ հետագա սերունդներն ազնիվ լինեն։
Թե չէ 84 տոկոսը, առավել եւս՝ 74 տոկոսը ժամանակավոր թվեր են, էսօր կան, վաղը չեն լինելու։
#ՀանրաքվեինԱՅՈ»: