13.03.2020 14:56

Չինաստանի ԱԳՆ-ում չեն բացառում, որ կորոնավիրուսը Ուհան է բերվել ԱՄՆ-ից

Չինաստանի ԱԳՆ-ում չեն բացառում, որ կորոնավիրուսը Ուհան է բերվել ԱՄՆ-ից

ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն իր Twitter-ում ենթադրություն է արել, թե հենց ԱՄՆ զինվորականներն են նոր տիպի կորոնավիրուսը բերել չինական Ուհան քաղաք, որը դարձել է Covid-19-ի օջախը։

Նա ամերիկյան իշխանություններին կոչ է արել անկեղծ լինել և հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում վարակվածների իրական թիվը։

«Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել «զրոյական» պացիենտը։ Քանի՞ մարդ է վարակվել։ Ո՞ր հիվանդանոցներում են նրանք տեղավորվել։ Հավանաբար՝ հենց ամերիկյան զինվորականներն են կորոնավիրուսի համաճարակը բերել Ուհան․․․ ԱՄՆ-ը պետք է մեզ ամեն ինչ բացատրի»,- գրել է Լիցզյանը։

2019 թ․ դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդության հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է, որին պաշտոնապես տրվել Covid-19 անվանումը։ Վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան 127 հազար մարդ, մահերի թիվը կազմում է 4734 մարդ։

Փոխանցում է gazeta.ru-ն։