16.03.2020 11:50

Կորոնավիրուսը տխուր ռեկորդներ է սահմանում Եվրոպայում

Կորոնավիրուսը տխուր ռեկորդներ է սահմանում Եվրոպայում

Կորոնավիրուսի պանդեմիան տխուր ռեկորդ է սահմանել Եվրոպայի երեք երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում արձանագրվել է օրվա ընթացքում մահվան դեպքերի ամենամեծ թիվը։

Իտալիայում 24 ժամվա ընթացքում մահացել է 368 մարդ, իսկ մահացության ընդհանուր թիվը հասել է 1809-ի։ Իսպանիայում արձանագրվել է 97 մահ (ընդհանուր թիվը՝ 288), Ֆրանսիայում՝ 29 (ընդհանուր թիվը՝ 120)։

Մեծ Բրիտանիայում մեկ օրվա ընթացքում մահացել է 14 մարդ, և կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը հասել է 35-ի։

Փոխանցում է BBC-ն։