16.03.2020 14:06

Ֆրանցիսկոս պապը Հռոմի ամայի փողոցներում աղոթում է կորոնավիրուսով վարակվածների համար

Ֆրանցիսկոս պապը Հռոմի ամայի փողոցներում աղոթում է կորոնավիրուսով վարակվածների համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը կարճ ժամանակով դուրս է եկել Վատիկանից և այցելել է Հռոմ, որպեսզի աղոթի կորոնավիրուսից ապաքինվելու համար, որն Իտալիայում արդեն մեկուկես հազարից ավելի մարդու կյանք է խլել։

Ինչպես հաղորդում է Սուրբ գահի մամուլի ծառայությունը, պոնտիֆիկոսը նախ այցելել է Սանտա-Մարիա-Մաջորե տաճար․ այստեղ է պահվում  այն խաչելությունը, որի մոտ Հռոմի բնակիչներն աղոթել են XVI դարում ժանտախտի համաճարակի ժամանակ։

Ֆրանցիսկոս պապը Հռոմի փողոցներում շրջել է իր թիկնապահների ուղեկցությամբ, փողոցներում հազվադեպ անցորդներ են եղել։

Իտալիայի ողջ տարածքում կարանտին է հայտարարվել, ինչի արդյունքում շատ քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաքը, լրիվ ամայացել են։

Փոխանցում է BBC-ն։