16.03.2020 14:33

Բրիտանիայի կառավարությունը մտադիր է երկարատև կարանտինի ուղարկել 70-ից բարձր բոլոր քաղաքացիներին

Բրիտանիայի կառավարությունը մտադիր է երկարատև կարանտինի ուղարկել 70-ից բարձր բոլոր քաղաքացիներին

70-ից բարձր տարիքի բրիտանացիները տանը կմնան երկար ժամանակով, որպեսզի պաշտպանվեն կորոնավիրուսից։

Այս մասին իշխանությունների պաշտոնական որոշումը կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում, հայտարարել է առողջապահության նախարար Մեթ Հենքոքը։

Խոսքը «շատ երկար ժամանակի»՝ ամիսների մասին է, և իշխանությունները հասկանում են, որ մարդկանցից շատ մեծ բան են պահանջում, BBC-ին ասել է նախարարը։

Այդ միջոցառումները չեն տարածվի Շոտլանդիայի վրա, որտեղ ինքանվարության կառավարությունը մտադիր չէ համանման միջոցներ ձեռք առնել։

Նախարարի խոսքով՝ Բրիտանիային սպասվում են պատերազմական ժամանակների միջոցառումներ․ հյուրանոցները կարող են ժամանակավորապես վերակահավորվել որպես հիվանդանոցներ, իսկ ավտոարտադրողներին կխնդրեն բժշկական սարքավորումներ արտադրել։

Պանդեմիայի դեմ պայքարը «կառնչվի բոլորին՝ այս երկրի յուրաքնաչյուր քաղաքացու», ասել է Հենքոքը։

Փոխանցում է BBC-ն։