16.03.2020 15:26

Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորն այլևս չի հոգա իր հոր ծախսերը

Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորն այլևս չի հոգա իր հոր ծախսերը

Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը հրաժարվել է թոշակ վճարել հորը՝ Խուան Կառլոսին, որը բազմաթիվ սկանդալների առարկա է դարձել։ Իսպանական արքայական պալատի հայտարարության մեջ ասվում է, որ Խուան Կառլոսն այլևս չի ստանա 194 հազար եվրո աշխատավարձը (217  100 դոլար), որը նրան հատկացվել էր 2014 թ․ գահից հրաժարվելուց հետո։

Ամենից շատ 82-ամյա նախկին արքային մեղադրում են շվայտության համար։ Նրա ֆինանսական գործերը հետաքննում են նաև Շվեյցարիայի իշխանությունները։

Խուան Կառլոսը գահն զբաղեցրել է 39 տարի։ Մամուլում հաղորդվել է, որ 2008 թ․ նա Սաուդյան Արաբիայից ստացել է 100 մլն դոլար, որը գրանցվել է օֆշորային գոտում։ Այս լուրը նախկին միապետը որևէ կերպ չի մեկնաբանել։

Իսպանացի մեկնաբանների կարծիքով՝ 52-ամյա Ֆիլիպ թագավորը հրաժարվել է հոր ծախսերը հոգալուց՝  նրա սկանդալային համբավից իրեն հեռու պահելու համար։

Փոխանցում է BBC-ն։