16.03.2020 16:02

Վատիկան. «Օնլայն» պատարագներ` կորոնավիրուսի պատճառով

Վատիկան. «Օնլայն» պատարագներ` կորոնավիրուսի պատճառով

Զատկի տոնական միջոցառումները Վատիկանում այս տարի կկազմակերպվեն առանց մարդկանց ֆիզիկական ներկայության` առցանց տեսահեռարձակման միջոցով:

Սուրբ Աթոռում նման որոշում են կայացրել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակով պայմանավորված:

Վատիկանում մինչեւ ապրիլի 12-ը Հռոմի պապի մասնակցությամբ բոլոր պատարագները եւ ուղերձները կանցկացվեն «հեռակա»` առցանց հեռարձակմամբ: Վատիկանը չեղարկել է նաեւ Զատիկի տոնի հետ կապված հանրային բոլոր միջոցառումները։