17.03.2020 12:49

Եվրամիությունը մեկ ամսով փակում է Շենգենյան գոտին

Եվրամիությունը մեկ ամսով փակում է Շենգենյան գոտին

Երեքշաբթի կեսօրից կփակվեն Եվրամիության արտաքին սահմանները, ինչպես նաև Շենգենյան անվիզա գոտու ներքին սահմանները։

 Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմայուել Մակրոնը։

Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն՝ արգելքը սահմանվում է 30 օրով։ Երկիր վերադառնալու համար բացառություն է տարամադրվում մշտական բնակության իրավունք ունեցողներին, ԵՄ երկրների քաղաքացիների ընտանիքների անդամներին և դիվանագետներին։ Սահմանը հատելու իրավունք է տրվում բուժանձնակազմերին և բեռնափոխադրող տրանսպորտին։

Ակնկալվում է, որ ԵՄ երկրները հավանություն կտան այս ծրագրին։

Փոխանցում է BBC-ն։