18.03.2020 13:07

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։

Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:

Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:

Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։

Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:

Ապրանքների ցանկը՝

 

Քլորիդ ծովի ջուր - 2501

Ծծումբ ոչ սուբլիմացված  -2503

Ցեմենտի կլնիկեր- 252310

Նավթային կոքս, նավթային բիտում եւ բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ - 2713

Հեղուկ քլոր - 2801

Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային - 2802

Քլորոսուլֆոնային թթու - 2806

Ծծմաթթու, օլեում - 2807

Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ - 2808

Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ, նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) - 2815

Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ - 2828

Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. - 2832

Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ)  - 2836

Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով  - 2849

Ածխաջրածնի ածանցիալներ  - 2904

Բազմակարբոնաթթուներ - 2917

Ամոնիումի նիտրատ - 3102

այդ թվում՝ ջրային լուծույթում -  30

Պլաստամասա և պլաստմասայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ 3901-ից 3907