18.03.2020 13:16

Երկկողմանի թոքաբորբով հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել. Կորոնավիրուս չի ախտորոշվել

Երկկողմանի թոքաբորբով հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել. Կորոնավիրուս չի ախտորոշվել

Առողջապահության նախարարությունից փոխանցում են.

Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել: