18.03.2020 13:57

Երկրները պայքարում են կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի դեմ

Երկրները պայքարում են կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի դեմ

Կեղծ լուրերի դարաշրջանում գլոբալ պանդեմիան նոր մարտահրավեր է մարդկության համար։

Ամենուրեք դրան տարբեր կերպ են արձագանքում։

Մեծ Բրիտանիան, օրինակ, որոշել է 500 հազար ֆունտ հատկացնել Հարավարևելյան Ասիայի այն բլոգերներին և հայտնի փորձագետներին, ովքեր պայքարում են հիվանդության մասին կեղծ լուրերի դեմ ։

Ամերիկացի բլոգեր Ալեքս Ջոնսը, որ հայտնի է դավադրության տեսությունների հանդեպ իր սիրով, նամակ է ստացել Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազից՝ ապօրինի գործողությունները դադարեցնելու պահանջով։ Իր կայքում Ջոնսը «նանոարծաթով» ատամի մածուկ է վաճառում, որը, իբր, ոչնչացնում է կորոնավիրուսների ամբողջ կենսաբանական ընտանիքը։

Ապատեղեկատվության դեմ պայքարում են նաև Եվրասիական միության ամբողջ տարածքում։ Օրինակ՝ երեքշաբթի օրը Ղրղզստանի ՆԳՆ-ն ձերբակալել է 15 հոգու, որոնք կորոնավիրուսի մասին «ֆեյք»-լուրեր էին տարածում։

Փոխանցում է BBC-ն։